Home › Groups › Business Development Group
Business Development Group Telegram
Telegram Channel Link

Business Development Group Telegram Channel Link

★★★★★ 0.0 (0 ratings)
👁 1 views ↗ 0 joins
🇮🇳 India 🌐 English # Business, Advertising & Marketing
About this telegram channel link
You can view and join @bdg_trainings right away.
Telegram Channel

Latest public posts from this Telegram channel.

347 subscribers
13 Oct 2026 latest post
Click to fetch the latest posts directly from Telegram.
💥 Աշունը շարունակում ենք կրթական նոր ծրագրերով, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն ձեզ համար։ՄՌԿ ուղղությամբ մեկնարկում է «HR Management: AI Powered» առավոտյան դասընթացը։Դիզայն ուղղությամբ մեկնարկում է «AI Upgrade for Graphic Designers» և «UX/UI Design: AI Powered» ծրագրերը։Կառավարում ուղղությամբ մեկնարկում է «Advanced Project Management + AI» դասընթացը, ինչպես նաև դրան ընդառաջ տեղի կունենա 1-օրյա վորքշոփ «ԱԲ-ն նախագծերի ղեկավարման մեջ» թեմայով և «Բիզնես վերլուծության հիմունքներ» դասընթացը։Ֆինանսներ և հաշվապահության ուղղությամբ մեկնարկում է «ՖՀՄՍ և ՀՀՄՍ ամբողջական դասընթացը», «Կադրային գործ» և «MS Excel ամբողջական դասընթաց» ծրագրերը։Տվյալագիտության ուղղությամբ մեկնարկում է «SQL ամբողջական դասընթացը»։Ծրագրավորման ուղղությամբ մեկնարկում է «AI Agents for DevOps: Build, Debug & Automate»։Յուրաքանչյուր դասընթացի համար գործում է անվճար մասնագիտական խորհրդատվություն անմիջապես թրեյների կողմից 📩🚀 Ունեցե՛ք մասնագիտական նոր առաջընթացներ և հաջողություններ կարիերայում:
🌐 Նոր տեխնոնորություններ աշխարհից և Հայաստանից․🏁 Anthropic-ը գործարկում է բաց կոդով ծրագրերի անվտանգության անվճար ստուգման գործիք - ընկերությունը ներկայացրել է OSS Scanner-ը՝ անվճար գործիք, որը պարբերաբար ստուգելու է ծրագրային նախագծերի կոդը՝ օգտագործելով ընկերության ամենահզոր ԱԲ մոդելները, այդ թվում՝ Claude Mythos-ը։ Նպատակն է օգնել ծրագրավորողներին ավելի արագ բացահայտել անվտանգության հնարավոր խնդիրները և ժամանակին միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու համար։Սակայն գործիքն ունի կարևոր սահմանափակում։ Ստուգման արդյունքները տրամադրվելու են առանց մասնագետների կողմից նախնական ստուգման կամ գնահատման։ ԱԲ-ն կարող է օգնել բարձրացնել բաց կոդով ծրագրերի անվտանգությունը, սակայն մարդու մասնակցությունը շարունակում է կարևոր մնալ՝ արդյունքները ստուգելու և խնդիրները ճիշտ առաջնահերթությամբ լուծելու համար՝ https://www.theverge.com/ai-artificial-intelligence/1008521/anthropic-open-source-oss-scanner🟦 Microsoft-ը վերափոխում է Windows 11-ի որոնման համակարգը․ այն դառնում է ավելի արագ և ֆունկցիոնալ։Նոր տարբերակը հնարավորություն կտա ավելի արագ գտնել ֆայլեր, հավելվածներ և կարգավորումներ, հաշվի առնել տառասխալներն ու հոմանիշները, որոնման արդյունքներում տեսնել ֆայլերի նախադիտումներ և վեբ-տեղեկություն: Նոր տարբերակի փորձարկումը Windows Insider ծրագրի մասնակիցների համար սկսվել է 2026 թ. հոկտեմբերի 7-ին։ Բոլոր օգտատերերի համար հասանելի դառնալու վերջնական ամսաթիվ դեռ հայտարարված չէ՝ https://www.theverge.com/news/1008320/microsoft-windows-search-overhaul-windows-11☁️ Google Cloud-ը ներկայացրել է Gemini գործակալը, որը կարող է պատասխանել հարցերին, կատարել առաջադրանքներ, ստեղծել բովանդակություն և գրել կոդ։ Այն աշխատում է Google Workspace-ի՝ Gmail-ի, Docs-ի, Sheets-ի և Calendar-ի հետ, ինչպես նաև կարող է օգտագործվել Microsoft 365-ում ու Slack-ում։Սա կարող է նոր հնարավորություններ ստեղծել հայաստանյան ընկերությունների համար՝ ավտոմատացնելու կրկնվող աշխատանքները, արագացնելու բիզնես գործընթացները և բարձրացնելու թիմերի արտադրողականությունը՝ https://www.reuters.com/business/google-cloud-introduces-gemini-agent-work-ai-race-heats-up/🇦🇲 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ԱԲ ոլորտի նախարարության ներկայացուցիչները հանդիպել են OpenAI-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արհեստական բանականության կիրառման հնարավորությունները առողջապահության և կրթության ոլորտներում։ Քննարկվել են ԱԲ գործիքների կիրառումը բժիշկների, բուժհաստատությունների և քաղաքացիների կողմից, ինչպես նաև դրանց ինտեգրումը Հայաստանի էլեկտրոնային առողջապահության՝ ArMed համակարգին։ԱԲ-ի կիրառումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում առողջապահական և կրթական ծառայությունները բարելավելու համար՝ https://hightech.gov.am/en/articles/news/new-opportunities-for-ai-applications-in-healthcare-and-education-discussed-with-openai-representativesՀետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու տեխնոլոգիական ամենապահանջված նորությունները 🚀
👋 Career Meetup-ը վերադառնում է՝ համախմբելու BDG-ի տարբեր մասնագիտությունների և ուղղությունների ուսանողներին ու շրջանավարտներին։ Այստեղ մասնակիցները կիսվում են իրենց փորձով և ավելի հստակ պատկերացնել ձեր կարիերայի հաջորդ քայլը։Միթափի ընթացքում մասնակիցները՝🔹 կծանոթանան տարբեր ոլորտների մասնագետների և միմյանց հետ կփոխանակվեն փորձով,🔹 կքննարկեն, թե ինչպես կազմել պրոֆեսիոնալ CV,🔹 կիմանան, թե ինչպես զարգացնել LinkedIn-յան պրոֆիլը և օգտագործել այն նոր հնարավորություններ գտնելու համար,🔹 կխոսեն հարցազրույցներին պատրաստվելու և վստահ ներկայանալու մասին։📩 Եթե BDG-ի համայնքի անդամ եք, ապա առաջիկայում կայանալիք Career Meetup-ին կարող եք գրանցվել հղումով կամ գրելով մեր FB-յան կամ IG-յան էջին 👉 https://bdg.am/hy/courses/career-meetup-4
🙆‍♂️ «Դու ընդհանրապես չես լսում մարդկանց և միշտ ընդհատում ես»։Ծանո՞թ է այսպիսի ֆիդբեքը։ Խնդիրը ոչ միայն ասվածի մեջ է, այլև՝ ինչպես է այն ասվում։Իսկ ինչպե՞ս նույն ֆիդբեքը դարձնել կառուցողական։Օգնության է գալիս SBI մոդելը։👉 Situation - ԻրավիճակՆշեք՝ կոնկրետ երբ և որտեղ է տեղի ունեցել իրավիճակը։«Այսօրվա թիմային հանդիպման ժամանակ…»👉 Behavior - ՎարքագիծՆկարագրեք՝ ինչ կոնկրետ գործողություն է տեղի ունեցել՝ առանց պիտակավորելու։«…երբ Մարիամը ներկայացնում էր իր առաջարկը, դու երկու անգամ ընդհատեցիր նրան…»👉 Impact - ԱզդեցությունԲացատրեք՝ ինչ ազդեցություն ունեցավ այդ վարքագիծը։«…և դրա պատճառով նա չկարողացավ ամբողջությամբ ներկայացնել իր միտքը, իսկ քննարկումը կորցրեց իր ընթացքը»։Այսպիսով՝❌ «Դու ընդհանրապես չես լսում մարդկանց և միշտ ընդհատում ես»։դառնում է՝✅ «Այսօրվա թիմային հանդիպման ժամանակ, երբ Մարիամը ներկայացնում էր իր առաջարկը, դու երկու անգամ ընդհատեցիր նրան։ Դրա պատճառով նա չկարողացավ ամբողջությամբ ներկայացնել իր միտքը, և քննարկումը դժվարացավ»։Տարբերությունը մեծ է․ առաջին տարբերակը գնահատում է մարդուն, իսկ երկրորդը նկարագրում է վարքագիծն ու դրա ազդեցությունը։📌 Հաջորդ անգամ ֆիդբեք տալիս փորձեք ինքներդ ձեզ հարցնել․Ի՞նչ իրավիճակի մասին եմ խոսում։ Ի՞նչ կոնկրետ վարքագիծ եմ նկատել։ Ի՞նչ ազդեցություն է այն ունեցել։Սա կօգնի ֆիդբեքը դարձնել ավելի հստակ, օբյեկտիվ և, ամենակարևորը՝ փոփոխության համար օգտակար։
🎥 Այս շաբաթվա նորությունները մեկ հոլովակում՝ 🤖 OpenAI-ը սեպտեմբերի 29-ին ներկայացրել է Dots-ը՝ AI գործակալներ, որոնք կարող են աշխատել ֆոնային ռեժիմում և ինքնուրույն կատարելով օգտատիրոջ կողմից տրված առաջադրանքները։Dots-ը կարող է միանալ ավելի քան 4,000 հավելվածի, աշխատել իր սեփական cloud համակարգչի միջոցով և օգտագործել Slack-ի ու Microsoft Teams-ի նման գործիքներ։Օգտատերը կարող է Dots-ին հանձնարարել բազմաքայլ առաջադրանքներ՝ ուսումնասիրություններ կատարելուց և հաճախորդների արձագանքներին հետևելուց մինչև նախագծերի պլանավորում։Աղբյուրը՝ https://openai.com/index/introducing-dots/?video=1231177365&utm_source=chatgpt.com📱 Instagram-ը ներդնում է AI-ով աշխատող վիդեո օգնական, որը content ստեղծողներին թույլ կտա ավելի հեշտ խմբագրել և փոփոխել իրենց տեսանյութերը։Այս քայլով Instagram-ը շարունակում է AI գործիքներն անմիջապես ինտեգրել հարթակում՝ վիդեոների ստեղծման գործընթացն ավելի արագ և հասանելի: Աղբյուրը՝ https://techcrunch.com/2026/09/30/instagram-rolls-out-an-ai-video-assistant-for-creators/?utm_source=chatgpt.com📍 Սեպտեմբերի 28-ին Երևանում անց է կացվել Firebird Build AI Hackathon-ը, որի ընթացքում ինժեներներն ու հետազոտողները մշակել են AI-ի վրա հիմնված լուծումների նախատիպեր։Հաքաթոնի մրցանակային ֆոնդը կազմել է 105,000 դոլար։Իսկ հոկտեմբերի 2–4-ը Երևանում և Վանաձորում անց է կացվել Հայաստանի ինժեներական շաբաթ 2026-ը՝ «Physical AI․ Ինժեներական բանականությունը իրական աշխարհի համար» թեմայով։Աղբյուրը՝ https://firebird.ai/news-from-ai-hardware-to-robotics-firebird-build-turns-ideas-into-working-prototypes.html?utm_source=chatgpt.comՀետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու տեխնոլոգիական ամենաթարմ նորությունները 🚀
💥 Մեկօրյա անվճար վորքշոփ բոլոր նրանց համար, ովքեր՝🖇 աշխատում են որպես նախագծերի ղեկավար, նախագծերի կոորդինատոր կամ scrum master,🖇 ավարտել են մենեջմենթի որևէ դասընթաց և ցանկանում են նորացնել իրենց գիտելիքը։Այս վորքշոփը հնարավորություն կտա գործնական ձևաչափով ստանալ շուկայում այս պահին աշխատող AI տեխնիկաները և գործիքները։🎓 Մենթորը Մարիամ Չթչյանն է, օպերացիոն տնօրեն և պարտնյոր Civitta ընկերությունում։Գրանցվե՛ք անվճար վորքշոփին անմիջապես կայքում՝ https://bdg.am/hy/courses/ai-for-project-managers-workshop-2 🔗
Պահանջները գրի առնելուց մինչև իրական բիզնես կարիքը բացահայտելը մեծ ճանապարհ կա։Այս 5 մասնագետներին հետևելը կօգնի անցնել այն 👇1️⃣ Laura Brandenburg - «Bridging the Gap» կրթական ընկերության հիմնադիրն է, որը ստեղծել է 2008-ին։ Հեղինակել է «How to Start a Business Analyst Career?» և «The Value-Driven Business Analyst» գրքերը։ Նրա աշխատանքում մեծ տեղ ունեն բիզնես գործընթացների վերլուծությունը, պահանջների հստակեցումը և բիզնեսի ու տեխնիկական թիմերի համագործակցությունը։2️⃣ Adrian Reed - «Blackmetric Business Solutions» ընկերության գլխավոր խորհրդատուն է, բիզնես վերլուծության դասընթացավար և միջազգային խոսնակ։ Հեղինակել է «Business Analyst» և «Be a Great Problem Solver… Now» գրքերը։ Նրա մասնագիտական թեմաներից են խնդրի ճիշտ ձևակերպումը, ռազմավարությունը և կազմակերպական փոփոխությունները։3️⃣ Angela Wick - BA-Squared և BA-Cube հարթակների հիմնադիրն է, LinkedIn Learning-ի դասընթացավար։ Մասնակցել է BABOK Guide v3-ի մշակմանը՝ որպես հիմնական թիմի անդամ։ Նրա աշխատանքն ընդգրկում է պահանջների կառավարումը, Product Ownership-ը և AI-ի կիրառումը բիզնես վերլուծության մեջ։4️⃣ Debra Paul - AssistKD-ի մասնագետ է, «Business Analysis և Delivering Business Analysis: The BA Service Handbook» գրքերի համահեղինակ։ Նրա հետազոտության հիման վրա մշակվել է Business Analysis Service Framework-ը, որն օգնում է հստակեցնել BA թիմի մատուցած ծառայությունները։ 2026-ի սեպտեմբերին դարձել է Business Analysis Hall of Fame մրցանակի առաջին մրցանակակիրը։5️⃣ Filip Hendrickx - բիզնես վերլուծաբան, բիզնես ճարտարապետ և խորհրդատու է։ Նրա altershape գործունեությունը միավորում է վերլուծությունը, բիզնես ճարտարապետությունը և նորարարության մեթոդները։ Ian Richards-ի հետ հեղինակել է Brainy Glue գիրքը՝ բիզնես վերլուծության, նորարարության և փոփոխությունների մասին։🚀 Ոլորտի առաջատարներին հետևելը նույնպես սովորելու և փորձ կուտակելու միջոց է։ Հետևե՛ք նրանց, ուսումնասիրե՛ք մոտեցումները և փորձարկե՛ք ձեր աշխատանքում․ այդպես ուրիշի փորձը կդառնա ձեր հմտությունը։
💥 Աշունը շարունակում ենք կրթական նոր ծրագրերով, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն ձեզ համար։AI Octopus ուղղությամբ իրականացնում ենք հետևյալ դասընթացները՝📌 Claude Mastery: From AI Assistants to AI Agents,📌 «Practical AI for Modern Work» առավոտյան ծրագիրը:Դիզայն ուղղությամբ մեկնարկում է «UX/UI Design: AI Powered» դասընթացը, ինչպես նաև «ԱԲ-ն գրաֆիկ դիզայնում» դասընթացը։ՄՌԿ ուղղությամբ մեկնարկում է «HR Management: AI Powered» առավոտյան դասընթացը։Կառավարում ուղղությամբ մեկնարկում է «Advanced Project Management + AI» դասընթացը, ինչպես նաև դրան ընդառաջ տեղի կունենա 1-օրյա վորքշոփ «ԱԲ-ն նախագծերի ղեկավարման մեջ» թեմայով և «Բիզնես վերլուծության հիմունքներ» դասընթացը։Ֆինանսներ և հաշվապահության ուղղությամբ մեկնարկում է «ՖՀՄՍ և ՀՀՄՍ ամբողջական դասընթացը», «Կադրային գործ» և «MS Excel ամբողջական դասընթաց» ծրագրերը։Տվյալագիտության ուղղությամբ մեկնարկում է «SQL ամբողջական դասընթացը»։Յուրաքանչյուր դասընթացի համար գործում է անվճար մասնագիտական խորհրդատվություն անմիջապես թրեյների կողմից 📩🚀 Ունեցե՛ք մասնագիտական նոր առաջընթացներ և հաջողություններ կարիերայում։
Այս շաբաթվա տեխնոլոգիական նորությունները՝ մեկ հոլովակում 👇🧠 AI-ի փոխարեն՝ «Super Intelligence» - Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերում AI-ի փոխարեն նախատեսվում է կիրառել «Super Intelligence» անվանումը։ Դրանից հետո ամերիկացի դիվանագետներին ևս հանձնարարվել է հաղորդակցություններում օգտագործել նոր եզրույթը։Աղբյուրներ՝ Reutersreuters.com/legal/government/trump-says-...🇦🇲 ChatGPT Edu-ն՝ Հայաստանի պետական դպրոցներում - ChatGPT Edu-ն արդեն հասանելի է Հայաստանի պետական դպրոցներին: Մշակվել են նաև կիրառման ուղեցույցներ՝ դպրոցների տնօրենների, տեղակալների, մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։ Նպատակը միայն նոր տեխնոլոգիա ներդնելը չէ, այլ կրթության որակը բարելավելն ու սովորողների կիրառական հմտությունները զարգացնելը։Աղբյուրներ՝ https://escs.am/am/news/36734?https://armenpress.am/hy/article/1260775📱 Threads-ը ևս մեկ քայլով անկախանում է Instagram-ից - բիզնեսներին այլևս Instagram-ի հաշիվ անհրաժեշտ չի լինի Threads-ում գովազդ տեղադրելու համար։ Նրանք կկարողանան արշավներ գործարկել անմիջապես իրենց Threads պրոֆիլով։Փոփոխությունը նվազեցնում է հարթակ մուտք գործելու սահմանափակումները և Threads-ը բիզնեսների համար դարձնում ինքնուրույն գովազդային միջավայր։Աղբյուր՝ SocialmediatodayThreads advertisers will no longer need an Instagram account📞 Meta-ի AI գործակալի որոշ զանգեր կատարել են մարդիկ - Meta-ն փորձարկում է Muse AI գործակալը, որը կարող է օգտատիրոջ փոխարեն զանգահարել բիզնեսներին, հարցումներ կատարել կամ ծառայություններ ամրագրել։Սակայն Reuters-ը պարզել է, որ փորձարկման ընթացքում զանգերի մի մասը կատարել են մարդկային օպերատորներ։ Meta-ի խոսքով՝ այս մոտեցումն օգնում է հետադարձ կապ հավաքել և մինչև գործառույթի հրապարակային թողարկումը բարելավել անվտանգությունն ու գաղտնիությունը։ Դեպքը, սակայն, նոր հարց է առաջացնում․ օգտատերը պե՞տք է նախապես իմանա, երբ AI-ի փոխարեն իր տվյալներին հասանելիություն է ստանում մարդը։Աղբյուրը՝ Reutersreuters.com/business/meta-testing-human-...🚀 Հետևե՛ք մեր ալիքին՝ բաց չթողնելու տեխնոլոգիական ոչ մի նորություն։
Telegram Channel Link information
Country 🇮🇳 India
Language English
Type Telegram Channel Link
Subscribers 347
Rate this group

How would you rate this community?

0.0 ★ Join Group →